|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրեն է զանգահարել նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը եւ փոխանցել Սերժ Սարգսյանի առաջարկությունը՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կոնսուլտացիաների շրջանակում հանդիպել չորեքշաբթի օրը:
«Ես Վիգեն Սարգսյանին փոխանցեցի, որ մենք շատ լավ հասկանում ենք սահմանադրական գործընթացի նպատակը, դա համարում ենք անընդունելի եւ վստահ ենք, որ որեւէ խոսակցություն այդ առումով իմաստ չունի»,- Վիգեն Սարգսյանի հետ զրույցը ներկայացրեց Զուրաբյանը:
Լրագրողների դիտարկմանը, որ, ըստ էության, հիմա ՀԱԿ-ը միակ ուժն է, որը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, կարո՞ղ են փաստել, որ սահմանդրական բարեփոխումներին երբեմնի դեմ ԲՀԿ-ին կորցրեցին` որպես դաշնակից, Զուրաբյանը պատասխանեց. «Կյանք է, ամեն ինչ էլ լինում է: Կորուստների կամ ձեռքբերումների փիլիսոփայությամբ չենք մոտենում հարցին»: