կարևոր
340 դիտում, 12 րոպե առաջ - 2026-11-12 23:26
Տարածաշրջան

Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տվել

Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տվել

Լուկա Էխվաիան հրաժարական է տվել Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին հաստատել են երկու անկախ աղբյուրներ։

Այս փուլում հայտնի չէ՝ նա պաշտոնը թողել է իր կամքով, թե՞ ազատվել է աշխատանքից։

Միխեիլ Կղավելաշվիլին Էխվաիային նշանակել է աշխատակազմի ղեկավար 2026 թվականի սեպտեմբերի 14-ին։ Մինչ այդ նա Կղավելաշվիլիի արտաքին գործերի գծով խորհրդականն էր։

Աղբյուրը՝ Aliq.ge