Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ աշխատակազմին հատկացվող գումարները նվազել են անվտանգության խորհրդի աշխատակիցների կրճատման և կապիտալ վերանորոգման ծախսերի կրճատումով: Պատասխանելով հարցին, թե ավելի շատ կրճատումներ հնարավո՞ր են, Գևորգյանը պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է:
«Հիմա ներկայացվել է այն, ինչ քննարկվել է վերջին 2 ամսվա ընթացքում: Հնարավորության դեպքում խնայողություններ կլինեն»,- ասաց նա՝ հավելելով, որ նախագահի աշխատակազմին հատկացվող ընդհանուր բյուջեն 4 միլիարդ 522 միլիոն է, որը մոտ 50 միլիոնով կրճատվել է` նախորդ տարվա համեմատ:
«Անվտագության խորհրդի քարտուղարություն, աշխատակազմ… Այդ բարեփոխումները տեղի ունեցան տարվա կեսին, այսինքն՝ որևէ բան չի բացառվում, այսինքն՝ եթե այս տարի կամ եկող տարի աշպատանքների ընթացքում հանրապետության նախագահը կամ աշխատակազմը տեսնեն, որ տեղեր կան, որտեղ կարելի է ավելի խնայողաբար կամ ավելի ռացիոնալ մոտեցում դրսևորել, կլինի, որևէ մեկը մեզ չի սահմանափակում»,- ասաց Գևորգյանը:
Դիտարկմանը, որ 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո նախագահի ինստիտուտն առաջնային չի լինելու, այլ առաջնային կլինի խորհրդարանը, և հարցին՝ արդյո՞ք հարկ չկա ավելի կրճատել նախագահականի ծախսերը, Արմեն Գևորգյանն արձագանքեց. «Համակերպվեք այն մտքի հետ, որ հանրապետության նախագահի ինստիտուտը լիարժեք աշխատելու է այսօրվա Սահմանադրության սկզբունքներով մինչև 2018 թվականի ապրիլը»: