|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով` Արմեն Գևորգյանն ազատվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից եւ նշանակվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: Պարզվում է, ըստ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած հայտարարագրի/2016թ.,/ Գևորգյանի դրամական միջոցները կազմում են ընդամենը 11 մլն դրամ:
Փոխարենը Գեւորգյանի հանձնած փոխառությունները կազմում են 350 000 ԱՄՆ դոլար: 2016թ. հունվարի 1-ից մինչեւ հունիս, այսինքն` վեց ամիսների ընթացքում, Գևորգյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 5 մլն 74 հազար 498 դրամ, իսկ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը՝ 5 մլն 879 հազար 610 հազար դրամ:
Արմեն Գևորգյանի կնոջ՝ Թամարա Գեւորգյանի ներկայացրած վերջին հայտարարագրում՝ ներկայացված 2013թ.-ին, նշված է, որ նրա դրամական միջոցները կազմում են 250 հազար ԱՄՆ դոլար: Նա այդ տարի տված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից ստացել է 8 մլն դրամ եկամուտ: