|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մոսկվան Երևանից տեղեկատվություն է խնդրել Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու ԱՄՆ մտադրության մասին։ Այդ մասին ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսանք այդ հրապարակումները և անմիջապես հարցում ուղարկեցինք մեր հայ գործընկերներին: Նախնական տվյալներով մեզ տեղեկացրին, որ Վաշինգտոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է նա ճեպազրույցում:
Զախարովայի խոսքով, Եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա կդառնա Հարավային եԿովկասում կայունության և անվտանգության ապակայունացնող գործոն և փորձ կոլեկտիվ Արևմուտքի առճակատման սխեմաները տարածաշրջան տեղափոխելու համար։
«Մենք, անշուշտ, հետևելու ենք այս հարցին»,- ընդգծել է Զախարովան։