Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն անցկացնելու է արտահերթ քննություն` քննչական ծառայության քննչական բաժիններում քննիչների թափուր հաստիքների համալրման, ինչպես նաև քննիչի թեկնածուների կադրային ռեզերվ ստեղծելու (ձևավորելու) համար:
Քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր բավարարում են «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քննիչի պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող պահանջները, ստացել են բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապեությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` տիրապետում են հայերենին:
Քննիչի թեկնածուներն ազատվում են քննության գրավոր փուլից և մասնակցում են միայն բանավոր փուլին` հարցազրույցին, եթե ունեն դատախազի, քննիչի պաշտոնում 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ և, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 3 տարի:
Քննությունն անցկացվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ կայազորային քննչական բաժինների թափուր հաստիքները համալրելու նպատակով:
Այլ մանրամասների համար այցելեք
այստեղ