|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
ԿԸՀ նախագահի պաշտոնում նշանակված ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի թափուր պաշտոնի համար 3 անուն է շրջանառվում` Վճռաբեկ քաղաքացիական պալատից Գոռ Հակոբյանի, վարչական վերաքննիչից Հովսեփ Բեդեւյանի եւ վարչական դատարանի դատավոր, Վանաձորի քաղաքապետի որդու` Աղասի Դարբինյանի անունները: Վերջինս ընդամենը մեկ տարի է, ինչ դատավոր է նշանակվել:
Ամենահավանական թեկնածուն Գոռ Հակոբյանն է, որին հովանավորում է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, իսկ Բեդեւյանին հովանավորում են նախագահականից: Նա 2003-2008թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում: