|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը դատապարտում է ազատամարտիկների ու քաղաքական գործիչների նկատմամբ բռնության դեպքերը: Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին` արդյո՞ք ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չպետք է հրաժարական տա այս դեպքերի պատճառով, Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Չէ, ինչո՞ւ պետք է հրաժարական տա: Օրական մեր հանրապետությունում տասնյակ խուլիգանական դեպքեր են լինում: Ուրիշ հարց է, որ անպայման պետք է բացահայտվեն այս դեպքերը, որովհետև վաղը, մյուս օրը ինձ են ծեծելու, ամոթ չի՞` էս տարիքիս բռնեն, ծեծեն»:
Համլետ Հարությունյանի կարծիքով` այս դեպքերը իշխանության դեմ ուղղված քայլեր են: «Ո՞նց կարող է իշխանությունը գնա նման քայլի` 100 տոկոսով համոզված լինելով, որ ով էլ անի, իշխանության վրա են գցելու»,- կարծիք հայտնեց պատգամավորը:
Հարցին` հնարավո՞ր է, որ դրսի ուժերն են այդ դեպքերը հրահրում, պատգամավորը պատասխանեց. «Այո, շատ հնարավոր է` հենց դրսի ուժերն են մեր տունը քանդողները: Նրանք են կազմակերպում կամ ֆինանսավորում բոլոր տեսակի վնասակար գործողությունները»:
Վերջում պատգամավորը նշեց, որ եթե ինքը ցանկանա որևէ մեկին ծեծել, նախ կզգուշացնի հարվածի մասին, ոչ թե կթաքնվի մուտքում ու անսպասելի հարված կհասցնի, այնպես, ինչպես վարվել են Արամ Մանուկյանի դեպքում: