Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեւանում չեն դադարում խոսակցությունները ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին։ Ընդ որում, բերվում են այն փաստարկները, որոնցով վերջերս հանդես է եկել հանրապետութայն ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը «բավականին մեծ կախվածութուն ունի ՌԴ-ից տարբեր ուղղություններով՝ արտահանում, ներմուծում, Էներգետիկա եւ այլ հարցեր», բայց «կախվածությունը մի կետից, ինչպիսին էլ որ այն լինի, պետք է դիվերսիֆիկացվի»: Կա նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Երեւանի համար «ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալը ամենաճիշտ եւ ցանկալի տարբերակն է, որով մենք պետք է գնանք»: Ի՞նչ կա դրա հետեւում եւ արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալուն: Այս մասին ասում է Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։
«Նախ՝ Հայաստանում ընդհանուր արտաքին քաղաքական թրենդի մասին։ ՀՀ վարչապետի թիմը Հայաստանը բացահայտ տեղափոխում է հակառուսական ռելսերի վրա՝ աշխատելով Մոսկվային հակադրվող արտաքին քաղաքական ճամբարի կողքին՝ պաշտպանական եւ տնտեսական ինտեգրման նոր հարթակների որոնման հետ միասին։ Հայաստանն արդեն արգելափակել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներն այն պատրվակով, թե իբր 2021-2022 թվականներին չեն կատարվել հանրապետության նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագրի պայմանները։ՀՀ վարչապետը նույնիսկ հայտարարեց՝ Հայաստանը կարող է դուրս գալ այդ կազմակերպությունից։ Բայց ԵԱՏՄ-ի հետ ամեն ինչ ավելի բարդ է։ Փստն այն է, որ Հայաստանի անդամակցությունն այդ միությանը նրան աննախադեպ տնտեսական աճ է ապահովում։ Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է ռեկորդային տեմպերով, այդ ցուցանիշով Հանրապետությունն աշխարհում զբաղեցրել է 4-րդ տեղը։Այդ պատճառով Հայաստանի կողմից ԵԱՏՄ-ի հասցեին հարձակումները, հայտարարությունները ,թե «նրան այնտեղ են ներքաշել», շատ տարօրինակ եւ սադրիչ են հնչում։ Առավել եւս, որ ինտրիգն այստեղ այն է, որ ԵՏՀ համաձայնագիրը նախատեսում է դաշինքից մասնակիցներից մեկի անհատական դուրսբերման մեխանիզմ, բայց չի նախատեսում մասնակիցներից մեկի բացառման մեխանիզմ բոլոր մյուսների հանդիպման միջոցով։ Այսինքն՝ չկա նորմ, որտեղ սահմանվում է, որ համայնքի մեկ անդամի ապակառուցողական գործողության դեպքում ամբողջ համայնքը (կամ դրանից ինչ-որ մեկը) կարող է նախաձեռնել վտարման ընթացակարգ», - նշել է Տարասովը։
Նրա կարծիքով՝ դա նշանակում է, խոսքը Հայաստանի կողմից բացահայտ շանտաժի մասին է, եթե նա չի պատրաստվում դուրս գալ այդ միությունից։ Եվ նա դուրս կգար, եթե իր նոր արեւմտյան գործընկերները առաջարկեին այլընտրանքային արդյունավետ լուծումներ։
«Եթե նայենք ֆինանսական ռեսուրսներին, որոնք Արեւմուտքը ծախսում է այդ գործունեության վրա, ապա առեւտրային եւ ֆինանսական հոսքերի առումով դրանք կոպեկներ են։ Տարեկան Ուկրաինայի նման երկրի վրա այդ բոլոր ինստիտուտները ծախսել են մինչեւ 200 մլն դոլար, Հայաստանի վրա՝ 18 մլն դոլար, Մոլդովայի վրա՝ 12 մլն դոլար։ Համեմատենք դա բոլոր տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական արտոնությունների, Ռուսաստանում եւ Ռուսաստանում վաստակելու հնարավորության, այս բոլոր տարիների ընթացքում ուղղակի ներդրումների ծավալի հետ, որոնք պշտոնապես նկարագրվել են մի քանի հարյուր միլիարդ դոլարի արժեքներով։ Այդ ցուցանիշներն ընդհանրապես համեմատելի չեն։ Այնուամենայնիվ, Մոսկվան նախկինի պես ելնում է նրանից, որ Երեւանը շարունակում է մնալ ԵԱՏՄ, ՀԱՊԿ լիիրավ անդամ եւ դրանից բխող բոլոր իրավունքներով ու պարտավորություններով: Բայց որքա՞ն երկար նման բան շարունակվի Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսի պարագայում»,- ամփոփում է Տարասովը:
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի