Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք,որ այսօր Գյումրիում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանում մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դասալքության մասով գործը։
Ինչպես Գյումրիից տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը, Վալերի Պերմյակովը հրաժարվել է ցուցմունք տալ, այդ իսկ պատճառով մեղադրողն այժմ հրապարակում է նրա նախաքննական ցուցմունքը: Պերմյակովն իր ցուցմունքում պատմել է, որ նորմալ ընտանիքում է ապրել, թե ինչպես է ավարտել միջնակարգ դպրոցը, անցել ծառայության: Նա հայտնել է, որ մինչև ծառայելը աղջկա հետ է հանդիպել: Պերմյակովն իր ցուցմունքում պատմել է նաեւ, թե ինչպես է լքել զորամասն ու մտել Ավետիսյանների տուն:
Պերմյակովը պատմել է, որ Ավետիսյանների տուն մտնելուց ավտոմատը հետն է վերցրել, որպեսզի վախեցնի, որ կարողանա իրեն անհրաժեշտ հագուստ ու փող գողանա: Հարցին, եթե նպատակ չե՞ք ունեցել սպանելու, ինչո՞ւ եք մարտական փամփուշտներ վերցրել ձեզ հետ, Պերմյակովը պատասխանել է` շներից պաշտպանվելու համար և եթե վախեցնելու կարիք լիներ` նաև օդ կրակելու: Պերմյակովը հայտնել է, որ ծառայությունից խուսափելու համար է փախել: Թուրքիայի սահմանի տեղը չի իմացել, մոտավոր է գտել:
Նշենք, որ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Հյուսիսկովկասյան շրջանի զինվորական դատարանի մամլո խոսնակ Ալյոնա Կատկակոն հայտնել էր, որ Պերմյակովի գործով դատավճիռն ամենայն հավանականությամբ կհրապարակվի ժամեր անց: