կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-30 12:00
Իրավական

Կհրապարակվի Յուրի Վարդանյանի որդու գործով դատավճիռը

Կհրապարակվի Յուրի Վարդանյանի որդու  գործով դատավճիռը

Սեպտեմբերի 4-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը կհրապարակի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, ներկայումս Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով դատավճիռը: Մինչ այդ նա հանդես կգա վերջին խոսքով:

 

Հիշեցնենք, որ Դավիթին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի 2-րդ մասի` թմրամիջոցների մաքսանենգություն և 268-րդ հոդվածի 3-րդ մասի՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, հատկանիշներով: Նախորդ դատական նիստում մեղադրող դատախազ Գարիկ Դանիելյանը միջնորդել էր Դավիթին մեղավոր ճանաչել և ազատազրկման դատապարտել 4 տարի 6 ամիս ժամկետով:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Դավիթի պաշտպան, փաստաբան Վահան Հայրապետյանը, անդրադառնալով մեղադրողի առաջարկած պատժաչափին, նշեց, որ այն մեծ է և անհամաչափ` հաշվի առնելով այն, որ Դավիթն իրեն մասնակի մեղավոր է ճանաչել և անազատության մեջ գտնվելու ընթացքում խախտումներ չի կատարել, բացի այդ` բնութագրվում է դրական:

 

Նշենք, որ պաշտպանը միջնորդել էր Դավիթ Վարդանյանի նկատմամբ ավելի մեղմ պատիժ նշանակել` պայմանականորեն չկիրառել կամ ազատ արձակել դատարանից` հաշվի առնելով կրած պատիժը:

 

Լուսանկարը` news.am-ի