|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ըստ մեղադրանքի` թիվ 12/15 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Գագիկ Միքայելյանը եւ թիվ 12/17 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Հովհաննես Մովսիսյանը 2013 թվականի փետրվարի 18-ին իրենց ընտրատեղամասերում ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցելուց հետո՝ ժամը 14:20-ի սահմաններում, փորձել են քվեարկել նաեւ թիվ 12/16 ընտրատեղամասում: Սակայն իրենց կամքից անկախ պատճառներով նրանք չեն կարողացել հանցագործությունն ավարտել եւ քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ, քանի որ թիվ 12/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը նկատել է եւ կանխել։
Ամբաստանյալներն ընդունել են առաջադրված մեղադրանքը, իսկ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ, մեղադրող Ս. Առաքելյանը միջնորդել է Գագիկ Միքայելյանին և Հովհաննես Մովսիսյանին դատապարտել երկու տարվա ազատազրկման՝ 2 տարվա փորձաշրջանով: