կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-11 13:37
Հասարակություն

Պատկերացնո՞ւմ եք՝ Էջմիածնում երկու միասեռականներ ամուսնանան

Պատկերացնո՞ւմ եք՝ Էջմիածնում երկու միասեռականներ ամուսնանան

 ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին: Նրա կարծիքով` նոր Սահմանադրությունը երկիրն առաջ տանող ծրագիր չէ:

«Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է Հայաստանում ոչնչացնել ընտանիքը որպես այդպիսին: Մեր ներկայիս Սահմանադրությունը լավ ճանապարհ է անցել և բոլորովին փոխելու կարիք չկա: Եթե նույնիսկ բարեփոխված տարբերակը լավագույն Սահմանադրությունը լիներ, բավական է նայենք երեսունչորս և տասնհինգ կետերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի գնահատկաններին և կտեսնենք, որ նոր Սահմանադրության մասին պետք չէ խոսել»,- ասաց Եղիազարյանը` հավելելով. «Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է մեր Հայաստանում ոչնչացնել ընտանիքը՝ որպես այդպիսին, դրանք ցանկանում են, որ մենք ընդունենք այն դրույթները, որոնցով ապրում են Արևմտյան երկրների մեծամասնությունը: Մենք իրավունք չունենք ընտանիք հասկացությունը կորցնել, իրավունք չունենք թույլ տալ, որ միասեռականները մեր երկրում ամուսնանան:

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Էջմիածնում երկու միասեռականներ ամուսնանան: Ամեն երգը երգել էինք, մնացել էր սարի սմբուլը»: Դիտարկմանը, թե Վենետիկի հանձաժողովը միայն առաջարկներ և գնահատականներ է անում, բայց դա վերջնական որոշում չէ, Գ. Եղիզարյանը պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովը միայն առաջարկում է, բայց նրա խոսքով՝ մինչ այս՝ Վենետիկի հանձնաժողովը ինչ առաջարկել է, մենք, այսպես թե այնպես, ընդունել ենք. «Եթե չընդունեք, նրանք այլ միջոցների կդիմեն»,- ասաց Եղիազարյանը: