կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-06 21:47
Հասարակություն

Էքստրասենսի սպանության կասկածանքով բերման են ենթարկվել աղջիկ ու տղա

   Էքստրասենսի սպանության կասկածանքով բերման են ենթարկվել աղջիկ ու տղա

Քիչ առաջ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները իրացնելով օպերատիվ հետախուզական տվյալները ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն են բերման ենթարկել երիտասարդ զույգի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված անձինք կասկածվում են երեկ՝ օգոստոսի 5-ին, Երեւան քաղաքի Մազմանյան-5 շենքի բնակչուհի, «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով աղջիկը չի ճանաչել էքստրասենսին, իսկ տղան մտերիմ է եղել Անիի հետ եւ երբեմն այցելել է նրա տուն:

Ինչպես տեղեկացրել էինք, երեկ իր բնակարանում սպանվել էր «6-րդ զգայարանի» էքստրասենս Անի Մաջնունյանը:

Մանրամասները` այստեղ: