|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով ստացվել են կենսաբանական փորձաքննության արդյունքները: Այս մասին yerkir.am-ին հայտնեց սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Ըստ նրա՝ փորձաքննությամբ պարզվել է, որ Անի Մաջնունյանի և Մուշեղի արյան խմբերը համընկնում են, և Անիի հագուստի վրա հայտնաբերված արյան հետքերը կարող էին պատկանել ինչպես տուժածին, այնպես էլ Մուշեղին:
Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ մոտ օրերս պատրաստ կլինեն Մուշեղ Մխիթարյանի նկատմամբ նշանակված դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննության արդյունքները:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս` 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Դեպքի առիթով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ): Մեղադրանք է ներկայացված 20-ամյա Մուշեղ Մխիթարյանին, նա կալանավորված է: Մխիթարյանը «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր: