|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Կ.Պոլսում իրականացված ահաբեկչությունից հետո Թուրքիան հակահայկական հերթական քարոզչությունն է իրականացնում:
Ըստ Haberturk-ի՝ Պոլսի Սուլթանահմեդ հրապարակում ահաբեկչություն իրականացրած անձի մայրն իբր ծնվել է Սիրիայի հայկական գյուղում և ծագումով հայ է:
Կայքը մանրամասներ է ներկայացրել նաև մահապարտ Նաբիլ Ֆադլըի մասին, համաձայն որոնց` Սաուդյան Արաբիայում 1988-ին ծնված Նաբիլի հոր անունը Աբդուլլաթիֆ է, իսկ մայրը՝ Բրիջիթը, ծնվել է Սիրիայի հայկական գյուղում:
Դարձյալ կայքի պնդմամբ՝ Նաբիլը հունվարի 5-ին փախստականի կարգավիճակով Թուրքիայից ապաստան է խնդրել:
Նշենք, որ պայթյունից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ մահապարտը ԻՊ` ծագումով սիրիացի անդամ է, դա կրկնել էր նաև վարչապետ Դավութօղլուն: