|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իր գործակալ Ժորժե Մենդեշի հարսանիքին կղզի է նվիրել: Այս մասին գրել է lenta.ru-ն վկայակոչելով՝ Move Noticias-ին: Պարբերականի աղբյուրի հավաստմամբ՝ կղզին գտնվում է Հունաստանում: Այլ մանրամասներ չեն հաղորդում:
Նշենք, որ Հունաստանում ավելի քան մեկ տասնյակ կղզիներ են դրվել վաճառքի, որոնց գինը տատանվում է 3-ից 50 մլն եվրոյի սահմաններում:
Մենդեշի և Սանդրա Բարբոսայի հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել կիրակի՝ Պորտու քաղաքում:
Հարսանիքին ներկա են եղել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն, ինչպես նաև «արքայական ակումբի» ֆուտբոլիստներ Պեպեն և Խամես Ռոդրիգեսը: Նշենք, որ Մենդեշը Պորտուգալիայի ամենահարուստ մարդկանցից է: