կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-14 17:57
Քաղաքական

Օտար գործակալին հայ մի՛ ըսեք, մեղք է

Օտար գործակալին հայ մի՛ ըսեք, մեղք է
• ԱՄՆ հատուկ ծառայությունների գործակալի վերջին հարցազրույցի շուրջ առաջացած աղմուկը ևս մեկ անգամ մատնացույց է անում մեր քաղաքական թերագիտությունը և ազգային հարցերի շուրջ տակավին էթնիկ մտածողության գերակայությունը, որով ամեն «-յան»-ով վերջացող ազգանվամբ մարդու հայ ենք համարում, և երբ վերջինս հակաՀայաստանյան բան է ասում, զարմանում ենք։
 
• Սիրելինե՛րս, երբ Ալիևն ասում է, որ Երևանն Ադրբեջան է, չե՞ք զարմանում, չէ՞։ Բա ինչո՞ւ եք ԱՄՆ հատուկ ծառայությունների գործակալի ասածի վրա զարմանում։ Մարդն իր պետության շահերն է առաջ տանում։ Մեկընդմիշտ պետք է հիշենք, որ կայսրությունների գործելաոճն է այդ՝ տվյալ երկրի ուղղությամբ աշխատելու համար ընտրել ծագումով այդ երկրի հետ առնչություն ունեցողների․ այդպես ավելի էժան է ու օպտիմալ։ Նույնն են անում նաև իրենց մոտ ապաստանած հակաայաթոլայական պարսիկների, հակաասադական արաբների և հակապուտինյան ռուսների հետ։
 
• Եվ ի վերջո, գրողը տանի, մոռացե՞լ եք, որ 1915 թ․ ապրիլի 24-ի մտավորականների ցուցակը ծագումով հայ է կազմել։ Չեմ ասում՝ թեթև տարեք, բայց նորմալ տարեք։
 
Էդգար Էլբակյան
Քաղաքագետ