Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության շենքի մոտ նաիրիտցիները նստացույց են սկսել: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր, ի պատասխան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին, թե ե՞րբ վերջնականապես կվճարվի նաիրիտցիների աշխատավարձը, պատասխանել էր` առաջիկա երկու օրերի ընթացքում, սակայն նաիրիտցիներն այլևս չեն հավատում խոստումներին ու հայտարարությունների ճշմարտացիությանը:
Yerkir.am-ի հետ զրույցում «Նաիրիտ»-ի աշխատակից Անահիտ Մանուկյանը նշեց, որ իրենք տառապանքը դառը փորձ ունի, որովհետև դեռ հունիսի 9-ին խոսք էին տվել, որ մինչև հուլիսի 15-ը կվճարվի բոլորի աշխատավարձը, իսկ արդյունքում` 2270 աշխատողից ընդամենը 700-ի աշխատավարձն են վճարել: Նա նշեց, որ եթե 2 շաբաթվա ընթացքում 700 հոգու աշխատավարձ են վճարել, ինչպե՞ս կարող են մյուսներինը 2 օրում վճարել:
Մեկ ուրիշ աշխատակից էլ՝ Մարիա Ղազարյանը, ասաց, որ քիչ առաջ իրենց է մոտեցել ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը և ասել, որ եթե, ինչպես խոստացվել է, երկու օրվա ընթացքում չվճարեն իրենց աշխատավարձը, ապա երկուշաբթի նրանք, ովքեր աշխատավարձ ստացած չեն լինի, կարող են այցելել իրենց գրասենյակ:
Ի դեպ, կառավարության շենքի մոտ են նաև «Նաիրիտ»-ի այն աշխատակիցները, ովքեր արդեն ստացել են իրենց աշխատավարձը. նրանք եկել են ընկերներին աջակցելու:
Մանրամասները` տեսանյութում: