|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում` կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ստեղծագործական տանը, կտրվի «Տերտերյանի ժամանակը» խորագրով փառատոնի մեկնարկը, որն իրականացվում է «Մշակույթ և ապագա» մշակույթի զարգացման և հանրահռչակման հիմնադրամի, ՌԴ Սվերդլովյան շրջանի մշակույթի նախարարության, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի աջակցությամբ: Փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Տերտերյանի ժամանակը» փառատոնը հայ-ռուսական համատեղ նախագիծ է, որը նմանատիպ ձևաչափով իրականացվում է առաջին անգամ՝ միավորելով մշակույթի և արվեստի մի շարք ճյուղեր և ուղղություններ:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով` Տերտերյանի երաժշտությունը չունի սահմաններ, սակայն ներքուստ այն ազգային երանգ ունի: «Կարծում եմ` ժամանակն աշխատում է կոմպոզիտորի օգտին, և ժամանակի ընթացքում նրա ստեղծագործությունն առավել կճանաչվի ու կհանրահռչակվի: Տերտերյանին նվիրված փառատոնի գաղափարը վաղուց էր հասունացել. այսօր մենք գործ ունենք նոր ավանդույթի ներդրման հետ: Վստահ եմ, որ այս ծրագիրը, որը ներառում է բազմապիսի միջոցառումներ, կդառնա ավանդական»,-ասել է նախարարը: