|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Այսօր Ստրասբուրգոմ բացվում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը։
ԵԽԽՎ լիագումար նիստում 2016 թվականի հունվարի 26-ին պետք է քվեարկության դրվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու որոշման նախագիծ`«Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»: Առաջին նախագծի հեղինակը բրիտանացի Ռոբերտ Ուոլթերն է, իսկ մյուսի հեղինակը` Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող պատգամավոր Միլիցա Մարկովիչը:
Նստաշրջանն աշխատանքները կավարտի հունվարի 29-ին։