Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՆՓԱԿ-ում «Զգացողությունների թանգարան» ներկայացմամբ կմեկնարկի «ՀայՖեստ» միջազգային թատերական 13-րդ փառատոնը: «Զգացողությունների թանգարան» ներկայացման բեմադրիչը Վահան Բադալյանն է, ներկայացումը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Զգացողությունների թանգարան» նախագիծը ներկայացում-ճամփորդություն է, որի ընթացքում հանդիսականը, թատրոն-թանգարան մտնելով, անցնում է տարբեր զգացողություններ առաջացնող ցուցանմուշների միջով: Ներկայացման այցելուն որոշ դեպքերում պարզապես դիտորդի դերում է, իսկ որոշ ցուցանմուշների պարագայում` գործողության ակտիվ մասնակից: Ցուցանմուշները, կիրառված երաժշտությունը, տեքստերը` ոչ ուղղակիորեն, բայց որոշակի ձևով արտացոլում են այն զգացողությունների գամման, որոնք ասոցացվում են 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած դեպքերի, մարդկային ապրումների հետ: Նախագծի նպատակն է ցույց տալ և ստեղծել մի հարթակ, որտեղ անձը կարող է վերապրել այն ամենը, ինչ զգացել է հայը Ցեղասպանության ժամանակ: Ճամփորդության ավարտին հանդիսատեսը անցած է լինելու Ցեղասպանության ամբողջ սարսափի միջով:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ներկայացումների շրջանակում կցուցադրվեն նաև մի շարք միջազգային և հայկական ներկայացումներ. «Միհր» թատրոնը երկու ներկայացում-նախագծով կներկայանա հանդիսատեսին (բեմադրությունը՝ Ցոլակ Մլքե-Գալստյանի). «Լավաշ» (Հայաստան-Իսրայել) և «Անուններ» (Հայաստան- ԱՄՆ): Այս երկու ներկայացումների առաջնախաղերը տեղի կկայանան «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի շրջանակներում:
Այս տարի փառատոնը կհյուրընկալի 26 երկրի 250 մասնակցի: Փառատոնի շրջանակներում կցուցադրվի 70 ներկայացում: