կարևոր
2200 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-21 09:59
Քաղաքական

Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը՝ այսօր. «Ժողովուրդ»

Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը՝ այսօր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղի կունենա Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը։ Մենք տեղեկացանք, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կմասնակցի հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։

Հիշեցնենք, որ Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին որոշում կայացվել էր դեռ 2021-ի դեկտեմբերին։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում