Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե` նախարարությունը չի՞ պատրաստվում վերանայել հուշարձանների ցանկում գրանցված արժեքների գնահատման չափանիշները, նշել էր, որ այսօր նախարարությունում քննարկում է եղել խնդրի առնչությամբ, և որոշել են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ:
Մեր հարցին, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքին, քանի որ այդ տարածքից տեխնիկան, որով սկսել էին քանդել օդանավակայանի կլոր շենքը, դուրս չի բերվում, կարո՞ղ ենք հույս ունենալ, որ այս ընթացքում, երբ դեռ օրենքը չի քննարկվել, այնտեղ քանդման որևէ աշխատանք չի կատարվի, նախարարը պատասխանեց, որ չի կարող նման բան հավաստիացնել: «Ինչպե՞ս կարող եմ հավաստիացնել: Դուք կարո՞ղ էիք հավաստիացնել իմ փոխարեն: Ի՞նչ անենք, պահակնե՞ր նշանակենք: Չգիտեմ: Ունենք այն օրենքն, ինչ ունենք, այն ցանկերը, ինչ ունենք: Չգիտեմ, չեմ կարող ձեր հարցին պատասխանել»,- ասաց Ամիրյանը: