Քրդական զինված խմբավորումների առաջնորդները հայտարարել են, որ Անկարայի հետ զինադադարն ավարտված է, այն բանից հետո, երբ թուրքերն ավիահարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսում քրդական ճամբարի վրա:
«Հրադադարն այլեւս անիմաստ է այդ ինտենսիվ ավիահարվածներից հետո»,- Քրդական աշխատավորական կուսակցության հայտարարությունը մեջբերում է BBC-ն:
Նշենք, որ Թուրքիան 2013 թվականի գարնանը հայտարարված հրադադրից հետո առաջին անգամ է զինված հարձակում իրականացնում քրդերի դեմ: Հրադադարի կնքմանը նախորդել էին բարդ բանակցություններ:
Իրենց անկախ պետության համար պայքարող քրդերի ու թուրքերի հակամարտությունը ընթանում է ավելի քան 3 տասնամյակ. այս ընթացքում զոհվել է ավելի քան 40 հազար մարդ: