կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-14 11:54
Աշխարհ

Սիրիայի քրդերը նախնական ռազմական պայմանագիր են կնքել Դամասկոսի հետ

Սիրիայի քրդերը նախնական ռազմական պայմանագիր են կնքել Դամասկոսի հետ

Քրդական խմբավորումները համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ Թուրքիայի հետ սահմանին կառավարական զորքեր տեղակայելու շուրջ. ըստ Reuters-ի՝ ասվում է քրդական ինքնավարության ներկայացուցիչների կողմից տարածված հայտարարության մեջ:

Նշվում է, որ սիրիական իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որի նպատակն է դիմակայել Թուրքիայի ագրեսիային:

Սիրիացի զինվորականները կտեղակայվեն սահմանի երկայնքով, որպեսզի աջակցություն ցուցաբերեն «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ին, որոնց հիմնական մասը քուրդ մարտիկներն են:

«Վերջին հինգ օրերին Սիրիայի հյուսիս ներխուժած թուրքական զորքերը բազմաթիվ հանցագործություններ են կատարել քաղաքացիական բնակչության դեմ: Ագրեսորներին համատեղ հակահարված տալու համար մենք համաձայնության ենք եկել սիրիական կառավարության հետ, որը պետք է պաշտպանության տակ վերցնի ազգային ինքնիշխանությունն ու սահմանը»,- նշված է հայտարարության մեջ:

Համաձայնագիրը «թույլ կտա ազատել թուրքական իշխանությունների և նրանց կողմից կռվող վարձկանների գրաված բոլոր սիրիական շրջանները, այդ թվում՝ Աֆրինը»,- պարզաբանել է քրդական կողմը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն սկսել են «Barış Pınarı-Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում: