|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել նախորդ երեկոյան Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված՝ զինադադարի մասին համաձայնագիրը: Հրադադարի ռեժիմը սկսել է գործել տեղական ժամանակով 02:00-ից:
Ավելի վաղ Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել էր Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը: Կառավարությունը միաձայն որոշում է կայացրել Գազայի տարածքում Իսրայելի հրթիռային հարվածների դադարեցման պայմանի մասին:
Հաղորդվում է, որ Իսրայելի անվտանգության խորհուրդը հանդիպել է հինգշաբթի երեկոյան՝ քննարկելու հրադադարի ռեժիմը:
ՀԱՄԱՍ-ի խոսնակ Սամի Աբու Զուհրին հաստատել է տեղեկությունը: Նրա խոսքով, զինադադարի պայմանագիրը ձեռք է բերվել Եգիպտոսի միջնորդությամբ:
«Իսրայելը չկարողացավ հասնել իր ագրեսիիվ նպատակներից որևէ մեկին և հրաժարվեց պաղեստինյան դիմադրության խմբերի դեմ պայքարից»,- ասել է Աբու Զուհրին:
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն և եգիպտացի պաշտոնյաները տեղեկացրել են իրեն Գազայում հրադադարի մասին:
Մայիսի 10-ից իսրայելական բանակի հարվածները Գազայի հատվածում սպանել են 232 պաղեստինցու, այդ թվում՝ 65 երեխայի և 39 կնոջ: