|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Սիրիայում քրդական միավորումները և թուրքական բանակը հույսեր են կապում ՌԴ-ի հետ` լուծելու համար այն խնդիրները, որոնք ծագել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, գրում է The Washington Post-ը:
Քրդական աղբյուրների համաձայն` նրանք արդեն դիմել են ռուսական կողմին` սիրիական կառավարության հետ գործարք կնքելու համար: Ըստ թերթի` քրդերն այդպես փորձում են կանխել թուրքական ուժերի հարձակումը:
«Այդ ամենը խոսում է այն մասին, որ Ռուսաստանի` որպես գերակշռող խաղացողի դիրքը Սիրիայում ամրապնդվում է»,- գրում է թերթը: