կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-24 21:10
Հասարակություն

Վթար Մասիս քաղաքում.. կան վիրավորներ

Վթար Մասիս քաղաքում.. կան վիրավորներ

Փրկարար ծառայությունը հուլիսի 24-ին, ժամը 16.57-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 9-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մասիս քաղաքի ՀՓՋ-ի մարտական հաշվարկը:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Կալիբրա» մակնիշի 03 US 984 պ/հ (վարորդ 1973թ. ծնված Ս.Կ.) եւ «Վազ 2106» մակնիշի 34 MP 187 պ/հ (վարորդ 1988թ. ծնված Ա.Պ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Օպել Կալիբրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս.Կ.-ն ավտոմեքենայից դուրս է բեվել տեղի ուժերով եւ հոսպիտալավել Մասիս քաղաքի ԲԿ. ով ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Պ.-ն եւ ուղեւոր 1966թ. ծնված Խ.Պ.-ն հրաժարվել են հոսպիտալացումից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի փականները: