|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 08:25-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ավտոկայարանի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գարիկ Ս.-ի վարած ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ 23-ամյա Արման Պ-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենան:
Վթարի հետևանքով Արման Պ-ն, նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Կարուշ Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոն:
Տեղում պարզվել է, որ և՛ վարորդները, և վիրավորները ՀՀ ՊՆ զորամասի ծառայողներ են:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Սյունիքում վթար էր տեղի ունեցել զորացրված զինծառայողների մասնակցությամբ, ինչի հետևանքով 2 զոհ կա: