| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր` հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երազ մակնիշի 34 AQ 633 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե հատվածին և կողաշրջվել, հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ պահին նշված հատվածով անցնելիս է եղել շտապօգնության բրիգադը և բժիշկները չսպասելով Սևանի հիվանդանոցի բժիշկների ժամանմանը` նրանց տեղափոխել են:
Shamshyan.com-ը հայտնում է նաև, որ մինչ հրշեջները, քննիչներն ու ոստիկանները գործողություններ էին կատարում` վթարի վայրում` նշված հատվածում, իրար բախվեցին հետաքրքրասեր 2 քաղաքացիների Mercedes-ները, որոնցից մեկը եղել է 22-ամյա Գառնիկ Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի 32 ՕՍ 490 համարանիշի, մյուսը` 21-ամյա Մհեր Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 34 QM 649 համարանիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար, այս դեպքում զոհեր և վիրավորներ չկան:
Մանրամասները` այստեղ: