Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարտի 24-ին, ժամը 03։15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ Նիզամի-Սայաթ-Նովա գյուղերի խաչմերուկում, «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Գ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին գտնվող հուշաքարին և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը, ուղևորներ Ս. Հ.-ն և Ա. Գ.-ն (ծնված 1996 թ․) հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ վարորդը հրաժարվել է բուժօգնությունից, Ա․ Գ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Ս․ Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր։ Ուղևոր Ա. Գ.-ն (ծնված 2016 թ․) հոսպիտալացվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ․ վերջինս ճանապարհին մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին: