|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Դոնի Ռոստովի կայազորային դատարանը կալանքի տակ է առել Հարավային ռազմական շրջանի պարենի ծառայության պետի նախկին տեղակալ գնդապետ Դենիս Զորինին. հայտնում է РЕГНУМ-ը:
Զորինը մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում, խաբեությամբ, ՀՀ-ում տեղակայված ավիաբազայի կարիքների համար նախատեսված պարենի հափշտակության մեջ: Ըստ Donday պորտալի՝ հափշտակվել է ավելի քան 450 միլիոն ռուբլի:
Հափշտակության բազմաթիվ փաստերը բացահայտվել են Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանության գործի հետաքննության ընթացքում, մեղադրյալը Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է:
Հետաքննության ժամանակ սարսափելի մանրամասներ են բացահայտվել: Նշվում է, որ զինծառայողները քաղցած են մնացել, նրանք անգամ լքել են զորամասը՝ սնունդ որոնելու համար: Պարզվել է, որ Հայաստանում գործել է պարենի հափշտակության եւ այն շուկաներում և մեծածախ ցանցերում իրացնելու համակարգ: Հետաքննության արդյունքում հաջողվել է դուրս գալ Զորինի վրա: