կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-23 17:30
Առանց Կատեգորիա

Մենք պատասխանատու ենք մեր վստահված անձանց և հանձնաժողովի անդամներին քաղցած չթողնել

Մենք պատասխանատու ենք մեր վստահված անձանց և հանձնաժողովի անդամներին քաղցած չթողնել

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է տարբեր ընտրատեղամասեր պիցցա առաքելու մասին լուրերին.

«Մենք պատասխանատու ենք մեր վստահված անձանց և հանձնաժողովի անդամներին քաղցած չթողնել, քանի որ նրանք անչափ պատասխանատու գործ ունեն այսօր։ Պիցցան նախատեսված է ԲԱՑԱՌԱՊԵՍ մեր թիմակիցների համար։

-2/4 ընտրատեղամասում գրանցված միջադեպի առնչությամբ մեր իսկ վստահված անձը կարձանագրի, որ հանձնաժողովի անդամը ցուցադրել էր «Իմ քայլը» դաշինքի հոլովակը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բազմաթիվ ահազանգեր են եղել, որ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պիցցաներ են տանում ընտրատեղամասեր: