Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կորնելի համալսարանի մասնագետներն ասում են, որ այն մարդիկ, ովքեր ուզում են նիհարել, բայց միևնույն ժամանակ քաղցած չմնալ և չտառապել զանազան դիետաներ պահպանելու մոլուցքից, կարող են պարզապես քիչ ուտել:
Փորձարկումը ցույց է տվել, որ ավելի թեթև ճաշից մարդիկ սոված չեն մնում, իսկ օրգանիզմը չի հասցնում գիտակցել, որ ընդունած սննդի քանակն անբավարար է: Այս մեթոդը թույլ է տալիս կրճատել միջինում 250 կկալ: Նման եզրակացության է եկել ուսումնասիրության ղեկավար Դևիդ Լևիցկին, ով ուսումնասիրել է կամավորներին 5 շաբաթվա ընթացքում:
Առաջին շաբաթվա ընթացքում մարդիկ կերել են այն, ինչ ցանկացել են: Հաջորդ երկու շաբաթների ընթացքում խմբի կեսն ընտրել է առաջարկվող 6 տարբերակներից որևիցե մեկը: Ընդ որում` նրանց թույլատրվել է հաջորդ անգամ սնվելու ժամանակ ուտել ուզածի չափ: Իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում կամավորների խմբի մյուս կեսն է նման սննդակարգ պահպանել:
Պարզվել է, որ, 10 օր և ավելի օգտագործելով կալորիաների ֆիքսված քանակով սնունդ, փորձարկման 17 մասնակիցներն ընդունել են 250 կկալ ավելի պակաս` միջինը 500 գ:
Սա խոսում է այն մասին, որ մարդիկ չեն վերահսկում, թե ինչքան էներգիա է մտնում իրենց օրգանիզմ: Եթե պահպանվի նման ռեժիմը, մեկ տարվա ընթացքում կարելի է կորցնել ավելի քան 10 կգ:
Ինչպես նշում է գիտնականը, այն մթերքները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ ու ցանցաշերտ, պակասեցնում են քաշը ախորժակի նվազեցման հաշվին. գրում է doctors.am-ը: