|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր կառավարության նիստի օրն է: Երկրի քաղաքական օրակարգում կարևոր հարցեր կան՝ սահմանադրական փոփոխությունների տեքստի մի մասն է հրապարակվել, ինչպես նաև ադրբեջանական օդուժն է սկսել թռիչքներ իրականացնել շփման գծից 10-15 կմ դեպի ԼՂՀ տարածք:
Կառավարության նիստին շտապող` էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին լրագրողները հարցրեցին, թե ինչ կարծիք ունի սահմանադրական փոփոխություններիէ արդեն հրապարակված տեքստի մասին: Նախարարը պատասխանեց, որ չի կարդացել այն, տեղյակ չէ:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը քայլում էր դեպի կառավարության շենքի գլխավոր մուտքը, բայց, տեսնելով հավաքված լրագրողներին, շրջվեց և վազեց դեպի կառավարության շենքի ետնամուտք: Լրագրողների հարցերին ի պատասխան էլ ընդամենը ասաց. «Չեք տեսնո՞ւմ, որ շտապում եմ նիստի»: