կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-24 11:45
Սպորտ

«Արարատ»-ը հավաքի վերջին խաղում պարտություն է կրել

«Արարատ»-ը հավաքի վերջին խաղում պարտություն է կրել

Երևանյան թիմի մրցակիցն էր Հարավային Կորեայի յոթակի չեմպիոն, եռակի գավաթակիր, նախորդ առաջնությունում 4-րդ տեղը զբաղեցրած «Սոննամ» թիմը, որը նաև Ասիայի Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող է:

Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, առաջին խաղակեսի միջնամասում հարավկորեական թիմին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը, սակայն մի քանի րոպե անց պատասխան գոլը խփեց տուգանային հրապարակում հայտնված Էդվին Ռիվասը, ով արձագանքեց Բրայան դե լա Ֆուենտեյի` եզրից կատարած սուր փոխանցմանը: Խաղակեսի վերջին րոպեին մրցակիցը կրկին կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ:

Երկրորդ խաղակեսն «Արարատ»-ը սկսեց գրոհներով և արդեն մեկնարկում խփեց երկրորդ պատասխան գնդակը: Տուգանայինից, Մոյսես Օրոզկոյի փոխանցումից հետո, գլխի հարվածով աչքի ընկավ Քրիստիան Չանեյը: Այնուամենայնիվ, «Սոննամ»-ը կարողացավ հաղթանակ կորզել: Նախ սեփական դարպասը գրավեց Նորայր Գրիգորյանը, ապա մրցակիցը խփեց նաև չորրորդ գոլը: Խաղավերջում Գևորգ Նռանյանը խփեց «Արարատ»-ի երրորդ գոլը և կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել մեր թիմին չհաջողվեց` 3:4:

«Արարատ». Գևորգ Պրազյան, Նորայր Գրիգորյան, Սուլեյման Կոնե, Սերգեյ Ավագիմյան, Ռաֆֆի Կայա (Գորիկ Խաչատրյան), Բենիկ Հովհաննիսյան, Մոյսես Օրոզկո, Բրայան դե լա Ֆուենտե, Էդվին Ռիվաս (Վահե Մարտիրոսյան), Ումարու Կաինա (Գևորգ Նռանյան), Քրիստիան Չանեյ (Մհեր Սահակյան):

Փետրվարի 24-ին «Արարատ»-ը կվերադառնա Երևան: