կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-27 19:01
Հասարակություն

Ամեն ինչ տանում էր նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են. ծնողները դուրս եկավ վարչապետի հետ հանդիպումից

Ամեն ինչ տանում էր նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են. ծնողները դուրս եկավ վարչապետի հետ հանդիպումից

Կառավարության շենքի առջև այսօր ժամը 15։00-ից բողոքի ակցիա իրականացնող՝ Արցախում ծառայության մեջ գտնվող ծնողներից մի քանիսին քիչ առաջ ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։         

Նշենք, որ ծնողները պահանջում են Հայաստան վերադարձնել իրենց զավակներին, քանի որ ռազմական գործողություններն ավարտվել են, իսկ նրանք այնտեղ պահվում են անմխիթար պայմաններում։

Հանդիպումից հետո նրանցից մեկը տեղեկացրեց, որ վարչապետն իրենցից 2 օր ժամանակ է խնդրել՝ խոստանալով երկու օրից հստակ պատասխան տալ իրենց հարցերին։

«Ինքն ասաց՝ ես անձամբ երաշխավոր եմ, մենք ասացինք՝ ոչ, մենք ոչ մի երաշխավորություն չունենք, մենք չենք հավատում, դուք մեզ վերջնական պատասխան տվեք։ Ասաց՝ ամենաուշը ամսի 30-ին ձեզ վերջանական պատասխան կտանք։ Մենք էլ ասացինք, որ եթե ամսի 30-ին վերջնական պատասախան չեղավ, մենք գնում ենք մեր երեխաների ետևից», -ասաց հանդիպման մասնակիցներից մեկը։

Հանդիպման մասնակիցների կարծիքով, սակայն, պատասխանը լինելու է բացասական։

«Ամեն ինչ տանում էր նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են։ Կարծում ենք ՝ պատասխանը բացասական կլինի։ Մեզ ասածին, որ ձեր ձայնն ավելի բարձր է, քան զոհվածների ծնողների ձայնը։  Այսինքն՝ փորձում էին մանիպուլյացիայի ձևով մեզ խեղճացնել։ Լավագույն դեպքում ակնկալում ենք արձակուրդ»,- ասաց հանդիպման մասնակիցներից մեկը։

Ծնողներից մեկն էլ ասաց, որ ինքն արձակուրդի հետ համաձայն չէ։ Իրենց պահանջն է, որ ժամկետային զինծառայողներին տեղափոխեն Հայաստանի զորամասեր՝ ծառայության։

Նշենք, որ ծնողները պահանջում են, որ զինծառայողներին բերեն Հայաստան մինչև նոյեմբերի 30-ը, քանի որ դեկտեմբերի 1-ին Բերձորը հանձնվելու է Ադրբեջանի վերահսկողությանը, և նրանք մտավախություններ ունեն, որ դրանից հետո իրենց զավակները չեն կարողանա դուրս գալ Արցախից։