կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-18 08:17
Հասարակություն

ՀՀԿ նիստում կորոշեն, թե Հայաստանից ովքեր են մասնակցելու Քըրք Քրքորյանի հուղարկավորությանը. «Հայկական ժամանակ»

ՀՀԿ նիստում կորոշեն, թե Հայաստանից ովքեր են մասնակցելու Քըրք Քրքորյանի հուղարկավորությանը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այն հարցը, թե Հայաստանից ի՞նչ մակարդակով եւ ովքեր են մասնակցելու ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի հուղարկավորությանը կամ մասնակցելո՞ւ են արդյոք, կքննարկվի այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ:

Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում երեկ հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիրի անդամ Վահրամ Բաղդասարյանը: «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը երեկ «Արմենպրեսին» ասել է, թե չի բացառվում, որ հայ հայտնի բարերարի հուղարկավորությունը «փակ» լինի: Համենայնդեպս, մինչեւ երեկ՝ Քրքորյանի հուղարկավորության վերաբերյալ որեւէ տեղեկություն եւ մանրամասն հայտնի չէր: Ամեն ինչ կախված է նրանից, թե Քրքորյանն իր կտակում ինչ է գրել, ինչպես է ցանկանում, որ իրեն հուղարկավորեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում