Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում նոր միացման գործընթացի վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած տեղեկատվության հավաստիության ստուգման նպատակով ընկերությունում իրականացրել է մոնիթորինգ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնեցին, որ արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների, ինչպես նաև ընկերության բնական գազի բաշխման լիցենզիայի պայմանների պահանջները՝ հանգեցնելով մի խումբ սպառողների իրավունքների խախտմանը և խոչընդոտելով հանձնաժողովի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը։
Ուստի, բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների և լիցենզիայի պայմանների պահանջները խախտելու համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տուգանվեց` 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով։
Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախազգուշացվել է:
Համաձայն հանրային կազմակերպությունների գնումների կարգերի նկատմամբ սահմանված լրացուցիչ պահանջների կատարման մոնիթորինգի կարգի, հանձնաժողովը իրականացրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից 2018 թվականի 1-ին եռամսյակում կայացած «Լոտ1- Տաշիր քաղաքի Երևանյան և հարակից փողոցների բաշխիչ ցանցերի վերակառուցում» գործարքի մոնիթորինգ:
Արդյունքում պարզվել է, որ մատակարարման պայմանագրով սահմանվել է գնման առարկայի դիմաց վճարումն իրականացնել վեց տարվա ընթացքում, այդ կերպ խախտելով հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 13-ի №391Ա որոշմամբ սահմանված հանրային կազմակերպությունների գնումների կարգերի նկատմամբ լրացուցիչ պահանջների 6-րդ կետը՝ սահմանելով վճարման երկար ժամկետ, դրանով իսկ սահմանափակելով մրցակցությունը:
Ուստի լրացուցիչ պահանջների 6-րդ կետի խախտման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախազգուշացվեց։