Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է 14 տարբեր որոշումների նախագծեր, որոնց հանրագումարում պատրաստվում է ՀԷՑ-ին տուգանել 75 միլիոն դրամի չափով: Բացի այդ` նախատեսվում է հավանության արժանացնել ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը:
ՀԾԿՀ նիստին ներկա է նաեւ ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինը, սակայն զեկույցը ներկայացրեց ոչ թե նա, այլ ՀԷՑ սակագնային քաղաքականության բաժնի ներկայացուցիչը: Նա հատուկ մատնանշեց ՀԷՑ-ի ներդրումային քաղաքականությունը, թե որքան ներդրումներ են արվել և որքան ներդրումներ են պատրաստվում իրականացնել՝ պատշաճ էներգամատակարարում ապահովելու համար:
Նիստին ներկա ՀԿ-ներից մեկի ներկայացուցիչը հարց ուղղեց ՀԷՑ ներկայացուցչին, թե ի՞նչ կփոխվի սպառողի համար, երբ այդ 8,5 միլիարդ դրամի ներդրումն արվի, և ինչպե՞ս դա կանդրադառնա սակագնի վրա: ՀԷՑ ներկայացուցիչը պատասխանեց, որ իր ելույթում դրան արդեն անդրադարձել է և ևս մեկ անգամ անդրադառնալու կարիք չկա, սակայն նշեց, որ սակագնի վրա ազդեցություն կլինի 0,3 դրամի չափով:
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ նշեց, որ գնահատականները հնարավոր կլինի տալ միայն այն ժամանակ, երբ արդեն իրականացվի ներդրումային ծրագիրը:
Խոսեց նաև ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինը: Նա նշեց, որ ներդրումային ծրագիրը, որը ներկայացվել է ՀԾԿՀ ուշադրությանը, ունի սուղ ժամանակ` իրագործվելու համար, սակայն հույս հայտնեց, որ ՀԷՑ-ը կիրականացնի այդ ներդրումային ծրագիրը բոլոր այն ցուցանիշներով, որոնք ներկայացված են ծրագրում:
Ռոբերտ Նազարյանը ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը դրեց քվեարկության, և այն ընդունվեց:
Նշենք, որ Եվգենի Բիբինն իր խոսքում խիստ կաշկանդված էր, լարված ու սակավախոս: