|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեց կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը վարման կարգով ելույթ ունեցավ` ասելով, որ չի ցանկանում ելույթ ունենալ, քանի որ դահլիճում արդեն սկսվել է նախընտրական պայքարը: Միաժամանակ հավելեց, որ նոր նախարարների պարկեշտությանը կասկածելու հիմք չունի, չի ուզում ժխտողական ազդակով սկսել, բայց չի կարող աջակցել կառավարության ծրագրին, քանի դեռ չի տեսել կոնկրետ քայլեր:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց` քանի որ վստահության քվեարկության մասին է խոսքը, ուրեմն անվստահություն կհայտնեն` դեմ քվեարկելով:
ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը:
Եվ այսպես` 85 կողմ, 7 դեմ և 6 ձեռնպահ ձայներով կառավարության ծրագիրն ընդունվեց: