Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-07-07 14:04
Քաղաքական

Կառավարության հաստատմանը կներկայացվի 2016-2018թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Կառավարության հաստատմանը կներկայացվի 2016-2018թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Կառավարության վաղվա նիստում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության հաստատմանն է  ներկայցնելու 2016-2018թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: 

Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական նպատակը պետական ծախ­սե­րի կա­ռա­վար­ման համակարգի արդյունավետության բարձրացումն է: Առաջիկա երեք տար­վա Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախ­­սերի ծրագրի մշա­­կումը հնարավորություն է ստեղծում կառավարության հա­մար կառա­վա­րելու պետական հատվածի ֆինանսական ռեսուրսներն իր միջնաժամ­կետ հար­կա­բյու­ջե­տային նպատակ­նե­րին և քաղաքականության գերակայություններին հա­մա­պա­տաս­խան:

Այն հնարավորություն է ընձեռում մեղմել հասա­նելի բյուջետային ռե­սուրս­նե­րի և պահանջվող ծախսերի միջև հնարավոր անհամա­պա­տաս­խանու­թյունը, ինչպես նաև պետական ծախ­սերում կատարել առանձին բնագավառներում իրա­կանացվող պետական քաղաքա­կա­նության փո­փո­խու­թյուններին հա­մար­ժեք փոփո­խու­թ­յուն­ներ: 

ՀՀ 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմք կծա­ռայի ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար, ինչպես նաև ըն­կա­լելի կդարձնի ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ հանրության հա­մար կառավարության առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները և ծախսային քաղաքականության ռազմավա­րությունը: