Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ֆինանսների նախարարությունը ներառել է որոշում` 2018-2020 թթ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին:
ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման գործընթացն օրենքով ճանաչվել է ընդհանուր բյուջետային գործընթացի բաղկացուցիչ մաս և 2003 թվականից իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգով:
Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրումը շարունակական գործընթաց է և, ըստ էության, իրենից ներկայացնում է «քաղաքականությունների ձևակերպում - պլանավորում – բյուջետավորում» տրամաբանական ամբողջական շղթա: Այն հնարավորություն է ընձեռում մեղմել հասանելի բյուջետային ռեսուրսների և պահանջվող ծախսերի միջև հնարավոր անհամապատասխանությունը, ինչպես նաև պետական ծախսերում կատարել առանձին բնագավառներում իրականացվող պետական քաղաքականության փոփոխություններին համարժեք փոփոխություններ:
Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: Առաջիկա երեք տարվա Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումը հնարավորություն է ստեղծում կառավարության համար կառավարելու պետական հատվածի ֆինանսական ռեսուրսներն իր միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին և քաղաքականության գերակայություններին համապատասխան:
ՀՀ 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմք կծառայի ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար, ինչպես նաև` ընկալելի կդարձնի ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ` հանրության համար կառավարության առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները և ծախսային քաղաքականության ռազմավարությունը: