Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ֆինանսների նախարարությունը ներառել է ՀՀ 2017-2019 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին հարցը:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման համար պատշաճ ծրագրային հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ:
Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման համակարգի ներդրումն ուղղված է լուծելու հետևյալ խնդիրները`
- բարելավել մակրոտնտեսական հաշվեկշռվածությունը՝ ի հաշիվ ռեսուրսների իրատեսական և համապարփակ փաթեթի ձևավորման,
-նպաստել պետական ֆինանսական միջոցների հաշվին կատարվող բյուջետային հատկացումների միջոլորտային և ներոլորտային արդյունավետ վերաբաշխմանը՝ ըստ գերակա ուղղությունների,
-հնարավորինս նվազեցնել քաղաքականությունների և դրանց ֆինանսավորման միջև առկա անորոշությունները` նպաստելով ծրագրերի մշակման որակի բարձրացմանը,
- ըստ ոլորտների սահմանել կոշտ բյուջետային սահմանափակումներ` ճյուղային նախարարությունների (գերատեսչությունների) համար պայմաններ և խթաններ ստեղծելով հասանելի միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման համար, բարելավել բյուջետային ծրագրերի գնահատման համակարգը և մեծացնել պետական ֆինանսների կառավարման թափանցիկության աստիճանը:
Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: Առաջիկա երեք տարվա Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումը հնարավորություն է ստեղծում կառավարության համար կառավարելու պետական հատվածի ֆինանսական ռեսուրսներն իր միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին և քաղաքականության գերակայություններին համապատասխան: