Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։
Քննարկվել և հաստատվել են Հայաստանի Հանրապետութունում 2018-2020 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները և հարկաբյուջետային շրջանակը:
Վերջինս առաջիկա 3 տարվա համար ձևավորվելու է առավել տնտեսական աճին նպաստող շեշտադրմամբ: Մասնավորապես, եթե տարիներ շարունակ պետական բյուջեի կապիտալ ծախսերը զիջում էին պետական բյուջեի պակասուրդի մակարդակին` հիմնականում պայմանավորված լինելով արտաքին շոկերին դիմակայելու հանգամանքով, ապա միջնաժամկետ ժամանակահատվածում այն գերազանցելու է պետական բյուջեի պակասուրդի մակարդակը:
Փոխարենը ընթացիկ ծախսերը հնարավորինս չափավորվելու են, և առավելապես կարևորվելու է այդ ծախսերի իրականացման արդյունավետությունը:
Միաժամանակ, հաստատվել են պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2018-2019 թթ. ճշգրտված և 2020 թ. կողմնորոշիչ չափաքանակները: