|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագիծը:
Մանրամասն անդրադարձ է կատարվել նախագծի մշակման հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսվող ցուցանիշներին եւ հարկաբյուջետային շրջանակին: Նշվել է, որ նախագծում դիտարկվել են տարբեր սցենարներ՝ պայմանավորված ճգնաժամային պայմաններով եւ հնարավոր զարգացումներով:
Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները մանրամասն քննարկել՝ այն լրամշակելու համար, եւ կարեւորել կապիտալ ծախսային ծրագրերի իրականացման ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացումն ու նոր նախագծերի մշակմանը միտված աշխատանքները:
«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի իրադարձությունները զարգանան լավատեսական սցենարով»,- նշել է կառավարության ղեկավարը: