|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Իսրայելի «Մոսսադ» հետախուզական ծառայությունը հետևել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին և նրա թիկնապահներին Թեհրանում երթևեկության «կոտրված» տեսախցիկների միջոցով, գրել է «Daily Mail»-ը։
Իսրայելի հետախուզական գործակալությունները տարիներ շարունակ «կոտրել են» դրանք և, ի վերջո, հասանելիություն են ստացել քաղաքի գրեթե բոլոր հսկողության սարքերին: Տեսախցիկներից ստացված պատկերները փոխանցվել են Թել Ավիվ:
Թերթը նշել է, որ տեսախցիկներից մեկի անկյունից երևում է, թե որտեղ են այաթոլլայի պահնորդները կայանել իրենց անձնական մեքենաները, երբ ժամանել են նրա՝ Թեհրանում նստավայր:
Հաղորդագրության համաձայն՝ «Մոսսադի» գործակալները կոտրել են Թեհրանի ճանապարհային երթևեկության տեսախցիկների ցանցը՝ այաթոլլա Ալի Խամենեիին, նրա թիկնապահներին և Իրանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին լրտեսելու համար՝ նրա սպանությունից տարիներ առաջ։
Հարձակումները տարիներ տևած հետախուզական արշավի մի մասն են եղել, որը, ի վերջո, հանգեցրել է Խամենեիի սպանությանը շաբաթ օրը, այն բանից հետո, երբ Իսրայելի ռազմական բազաներից ժամերով ուղիղ թռչող ինքնաթիռները մինչև 30 ճշգրիտ զինամթերք են արձակել նրա համալիրի վրա։
Գերագույն առաջնորդի մարմինը հայտնաբերվել է փլատակների մեջ՝ վարչակարգը տապալելուն ուղղված ցերեկային ռմբակոծությունից հետո։