Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քրեական պատմություններով հայտնի Լոռու մարզում հերթական աղմկահարույց սպանությունն է տեղի ունեցել: Սպանված քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդին՝ Տիգրան Մարտիրոսյանը, Գուգարք գյուղում գտնվող իր տանը վիճաբանել է կնոջ հետ, ավարտը եղել է ողբերգական:
Նախնական տեղեկություններով՝ կինը՝ Լ. Կիրակոսյանը, «Մակարով» տիպի ատրճանակով կրակել և սպանել է ամուսնուն: Հարևանների վկայությամբ՝ ամուսինը մշտապես ճնշել և ծեծի է ենթարկել կնոջը, և դեպքի օրն էլ նրանց միջև հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել:
Նշենք, որ 2004թ. օգոստոսի 3-ին Վանաձոր-Ալավերդի ճանապարհին գտնվող «Եդեմ» ռեստորանի մոտ գնդակահարվել էին Տիգրան Մարտիրոսյանի եղբայրը՝ Հովհաննես Մարտիրոսյանը, և հայրը՝ Էդիկ Մարտիրոսյանը՝ Ճաճոյի Էդոն:
Էդիկ Մարտիրոսյանի և որդու սպանության մեղադրանքով այդ ժամանակ կալանվել էր 5 անձ, այդ թվում` Արմեն Կախյանը: Նա ներկայումս գտնվում է կալանքի տակ համագյուղացու՝ Նվեր Քոչինյանի սպանության համար:
Կախյանի ընտանիքի ողբերգական պատությունը շատերին է հայտնի: Նրա ընտանիքի 7 անդամները, այդ թվում` հայրն ու մանկահասակ երեխաները, սպանվել էին 2000-ին՝ վարձու մարդասպանի կողմից: Ինքը՝ Արմեն Կախյանը, այն ժամանակ ողջ էր մնացել միայն պատահականորեն եւ զուտ այն պատճառով, որ տանը չէր եղել։ Այս սպանությունը մինչ օրս բացահայտված չէ:
Այդ ժամանակ մամուլում գրվեց, որ սպանության ենթադրյալ պատվիրատուն հեղինակություն համարվող` Ճաճոյի Էդո մականունով Էդիկ Մարտիրոսյանն էր: Արմենի հայրը՝ Սերյոժա Կախյանը, ժամանակին առեւտրական բնույթի ընդհանուր շփումներ է ունեցել Ճաճոյի Էդոյի հետ, եւ այդ հողի վրա նրանց միջեւ լուրջ հակասություններ, տարաձայնություններ են եղել։
Մարտիրոսյանի սպանության գործով կալանավորված Արմեն Կախյանին, սակայն, ամիսներ անց ազատ արձակեցին, քանի որ որևէ ապացույց չկար, որը կփաստեր, որ նա է պատվիրել Էդիկ Մարտիրոսյանի սպանությունը: