|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ՀԱԿ-ն, ի վերջո, «վերանվաճեց» Ազատության հրապարակը: Մինչ այդ Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, թե հանրահավաքին մոտ 100 հազար մարդ է մասնակցում: Ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանի գնահատմամբ` թիվը մեկ զրոյով պակաս էր` «առավելագույնը 10 հազար»:
Ազատության հրապարակ մտնելով`ցուցարարների մի մասն անմիջապես մոտեցավ «Ժառանգության» հացադուլավոր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: «Ոտքդ խերով էր, Րա'ֆֆի ջան, դու եկար, մեզ էլ թողեցին»,- բացականչում էին նրան շրջապատած բազմության միջից:
Աստիճանաբար լցվող Ազատության հրապարակում ժողովրդի մի մասը վանկարկում էր` «Րաֆ-ֆի, Րաֆ-ֆի», մյուս մասն էլ` «Լեւոն, նախա-գահ»:
Իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղեկացրել էր, որ ՀԱԿ հաջորդ հանրահավաքը կկայանա ապրիլի 8-ին, սակայն ժողովուրդըխոսում էր, թե հազիվ են «ազատել Ազատության հրապարակն ու ոչ մի գնով դուրս չեն գա»: Սակայն ցուցարարների մեջթերահավատներ էլ կային, ում համար անհասկանալի էր, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ այդքան հեշտությամբ զիջեցին ոստիկանները: «Ապե'ր, աչքիս սարքած գործ էր, էսօր հեչ իրանց նման չէին էս մլիցեքը»,- այսպիսի կարծիքներ էլ եղան:
Տեսանյութը` այստեղ:








Լուսանկարները` Անդրանիկ Լավչյանի